Պենտագոնը խզել է կապը Գերմանիայի ՊՆ-ի հետ. The Atlantic

The Atlantic-ը, հղում անելով գերմանացի գեներալ-լեյտենանտ Քրիստիան Ֆրոյդինգին, գրում է, որ Պենտագոնը խզել է կապը Գերմանիայի պաշտպանության նախարարության (ՊՆ) հետ, ներառյալ Ուկրաինային առնչվող հարցերը։


Ֆրոյդինգի խոսքով՝ նախկինում ինքը կարող էր «գիշեր թե ցերեկ» տեքստային հաղորդագրություններ ուղարկել ամերիկյան պաշտպանության պաշտոնյաներին, սակայն վերջերս Վաշինգտոնի իր գործընկերների հետ կապը «խզվել է»։


Դոնալդ Թրամփի վարչակազմը չի զգուշացրել Ուկրաինային զենքի որոշակի մատակարարումները դադարեցնելու մասին իր որոշման մասին։ Գերմանացի գեներալը տեղեկատվության համար ստիպված է եղել դիմել Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանատուն , որտեղ «կա մեկը, ով փորձում է ինչ-որ մեկին գտնել Պենտագոնում»։


Ֆրոյդինգը նշել է, որ այն կարգը, որի պայմաններում ԱՄՆ-ը շահագրգռված էր մասնակցել Եվրոպայի պաշտպանությանը, «գոլորշիանում է»։


Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ԵՄ-ում բողոքել են, որ իրենք տեղեկություններ չունեն ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկի նախագծի մասին։