Ֆինլանդիայում զինվորներին սովորեցնում են թաքնվել դրոններից և գիշերել պաշտպանական կառույցներում․ Yle

Ֆինլանդիայում որոշ ճշգրտումներ են մտցվել պարտադիր զինծառայության զինվորների պատրաստության մեջ՝ հաշվի առնելով, թե ինչպես են փոխվել պատերազմի իրողությունները ռուս-ուկրաինական պատերազմում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լայն կիրառման պատճառով, հայտնում է Yle-ն։


Ֆինն զինծառայողներին սկսել են սովորեցնել գիշերել ոչ միայն վրաններում, այլև պաշտպանական կառույցներում կամ այլ ինքնաշեն թաքստոցներում:


Դա արվում է դիրքը հետախուզական անօդաչու սարքերից պակաս տեսանելի և ավելի պաշտպանված դարձնելու համար։


Նախկինում գիշերը թաքստոցներ փորել սովորում էին հիմնականում հետախուզական խմբերը: