Դեսպան Մկրտչյանն ու Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հարցեր

Դեկտեմբերի 2-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Հնդկաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան, Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սերժիո Գոռին: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:


 

Զրուցակիցները կարևորել են TRIPP նախագիծը և մտքեր են փոխանակել միջտարածաշրջանային հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ:


 

Դեսպան Գոռն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերում:


 

Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Սերժիո Գոռին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ։