Մեծ գործարք նորաձևության աշխարհում. Prada-ն ձեռք է բերել իտալական Versace ապրանքանիշը

Prada նորաձևության տունը ամերիկյան Capri Holdings հոլդինգային ընկերությունից ձեռք է բերել իտալական Versace ապրանքանիշը։ Այս մասին հայտարարվել է Prada կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Prada-ն այսօր հայտարարում է Capri Holdings-ից Versace-ի գնման հաջող ավարտի մասին»,- ասվում է հայտարարության մեջ:


Նոյեմբերին Prada-ի սեփականատերերի որդին ՝ Լորենցո Բերտելին, Reuters-ին ասել էր, որ կդառնա Versace-ի նոր գործադիր տնօրենը երկու իտալական ապրանքանիշերի ինտեգրման ավարտից հետո: