Ռուսաստանը ծովային ճանապարհով ստացել է 30.000 տոննա ծավալով Аи-92 բենզինի խմբաքանակ՝ ներմուծված Մարոկկոյից: Այս մասին Reuters-ին հայտնել են ոլորտի երկու աղբյուրներ։
Նրանց
տվյալներով՝ Պանամայի դրոշի ներքո լցանավը
վառելիքի խմբաքանակը բեռնել է Մարոկկոյի Տանժեր նավահանգստում հուլիսի կեսերին և այժմ
բեռնաթափում է այն Մուրմանսկ նավահանգստում։ Գործակալության աղբյուրները
պարզաբանել են, որ որպես վառելիքի մատակարար հանդես է եկել «Լուկոյլ» ընկերությունը։
Մարոկկոյական
բենզինը, ենթադրաբար, արդեն վաճառքի է հանվել Սանկտ Պետերբուրգի ապրանքային բորսայում, նշում է գործակալությունը: Գնորդներին առաջարկվում է Аи-92 բենզին, որը երկաթուղային տրանսպորտով մատակարարվում
է Կոլա կայարանից (Մուրմանսկի նավահանգիստ):
Մարոկկոն
դարձել է երրորդ երկիրը, որտեղից Ռուսաստանը սկսել է բենզին գնել Ուկրաինայի
կողմից նավթավերամշակման գործարանների վրա հարվածներից հետո: