Google-ը ներկայացրել է արհեստական բանականության նոր մոդել՝ Gemini 4 Hydrogen։ Ընկերության բլոգում նշվում է, որ այն նախատեսված է առաջադրանքների արագ կատարման համար AI գործակալների օգնությամբ։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նոր
մոդելն ավելի լավ է հասկանում օգտատիրոջ բարդ հարցերը, նույնիսկ եթե դրանք
բաղկացած են տարբեր մասերից կամ պարունակում են վրիպակներ, իսկ դրա պատասխանները
ավելի ակնառու են։
Hydrogen-ը 2.5 անգամ ավելի արագ է աշխատում,
քան Gemini 3.8 Flash-ը՝ ընկերության նախորդ մոդելը, որը կենտրոնացած էր
առաջադրանքների արագ կատարման վրա: Ինտելեկտուալ հնարավորությունների թեստերից մեկով
այն նույնիսկ գերազանցում է ավելի հզոր Argon-ին։
Google-ը Hydrogen-ը կներդնի որոնման մեջ
աշխարհի բոլոր օգտատերերի համար: Բացի դրանից, 4 Hydrogen-ը հասանելի կլինի Gemini
հավելվածի բոլոր օգտատերերին, ինչպես նաև մշակողներին՝ Google AI Studio-ի և
Gemini API-ի միջոցով: