Այս շաբաթ հասանելի դարձած Grand Theft Auto VI խաղը թողարկման առաջին օրվա վերջում հավաքել է ռեկորդային 3,79 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է դիստրիբյուտոր Take-Two Interactive Software ընկերությունը, որի հայտարարությունը մեջբերում է Bloomberg գործակալությունը։
Take-Two-ի ներկայացրած տվյալներով՝ խաղի համար ձևակերպվել է շուրջ 32,5 միլիոն նախնական պատվեր, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
Խաղաշարի նախորդ մասը՝ GTA V-ը, 2013 թվականին թողարկվելուց հետո առաջին երեք օրվա ընթացքում ամբողջ աշխարհում հավաքել էր մեկ միլիարդ դոլար։ Այն ժամանակ խաղը նույնպես դարձել էր ամենաարագ վաճառվող ժամանցային խաղն ու գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։
Business Insider պարբերականը նշում է, որ կարևոր դեր, ամենայն հավանականությամբ, խաղացել է նաև գինը։ Նոր GTA VI-ի ստանդարտ տարբերակն արժե 80 դոլար, իսկ Ultimate Edition-ը՝ 100 դոլար, մինչդեռ GTA V-ը վաճառվում էր 60 և 80 դոլարով։