Էրդողանը և Մակրոնը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Ըստ թուրքական աղբյուրի՝ զրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ:


 

Ռեջեփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին:


 

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Էրդողանն ընդգծել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նա հավելել է, որ Անկարան անում է հնարավորը՝ դադարեցնելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը և նպաստելու արդար և երկարատև խաղաղությանը։ Էրդողանի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Ստամբուլում Կիև-Մոսկվա բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: