Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանը և Հայաստանը հարաբերությունների ամենախաղաղ շրջանն են ապրում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 32-րդ նիստում:
Բայրամովի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները գտնվում են առավել հանգիստ և կայուն փուլում: Բայրամովն ընդգծել է տարբեր մակարդակներում կողմերի քայլերը խաղաղության գործընթացի առաջմղման ուղղությամբ և ընդգծել, որ Բաքուն, որպես բարի կամքի ժեստ, վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները:
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ուղիղ բանակցությունները մնում են առաջ շարժվելու լավագույն ճանապարհը: