Տեսախցիկը ֆիքսել է. քաղցած արջը երկու օր անընդմեջ բարձրացել է բնակելի տան պատշգամբ և կերել մեղրը

Թուրքիայում քաղցած արջը բարձրացել է պատշգամբ, գտել մեղվանոց և ավերել այն։ Ավելին՝ հաջորդ օրը նա վերադարձել է և նույնը կրկնել։ Այս մասին գրում է Türkiye թերթը։


Թրաբզոնի նահանգի Կելեր գյուղի բնակիչ Մուստաֆա Թյուֆեքչին կասկածել է, երբ փողոցից չի տեսել իր մեղվանոցը, որը սովորաբար դրված էր երրորդ հարկի պատշգամբին։


Դեպքի վայրում ամեն ինչ ցրված տեսնելուց հետո նա դիտել է տեսահսկման տեսախցիկի ձայնագրությունը.


«Տեսնում եմ՝ նստած է արջը, ուտում է իմ մեղրը։ Նստեց ինչպես պարոն, կերավ ու գնաց։ Թող բարի ախորժակ լինի նրան, բայց նա մեզ ոչինչ չթողեց։ Առաջին օրը կերավ մեղրը, երևի շատ էր, և նա վերադարձավ հաջորդ օրը»,— պատմել է Թյուֆեքչին։


Տեսահսկման տեսախցիկի ձայնագրություններում երևում է, թե ինչպես է մեծ արջը հեշտությամբ բարձրանում պատշգամբ, ճանապարհին պոկում է փայտե ցանկապատերը, մասերի բաժանում փայտե մեղվանոցը, որից հետո վայելում է մեղրը։


Թյուֆեքչին հավելել է, որ արջի հարձակման են ենթարկվել նաև հարևանների մի քանի տներ, որտեղ ևս մեղվանոցներ են եղել։