Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության գործունեության հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործունեության հարցերի։


 

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ողջ ներուժի իրացման հարցում նախարար Միրզոյանն ընդգծել է «ԹՐԻՓ ուղու» կյանքի կոչմամբ և բաց սահմաններով ավելի լայն ապաշրջափակման ապահովման կարևորությունը։