Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։ 


Դեկտեմբերի 5-ին ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը (67 կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ) և Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ)։


Տոկիոյի Օլիմպիական խաղերի (2021 թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կմենամարտի Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեի հետ։ 


Արմեն Մաշակարյանը (67 կգ) կմրցի իտալացի Պիետրո Լորիգայի հետ, իսկ Արտուշ Հովհաննիսյանը՝ Կամերունը ներկայացնող Բարնդոն Նգոնի հետ։