Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն:


Այս մասին սոցցանցի իր էջում Հակոբյանը գրել է.


«Երեկ դիմում եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու «aysor.am» լրատվական կայքում հրապարակված Արթուր Դանիելյանի գրառումը՝ առերևույթ հանցագործության մասին, մասնավորապես՝ փողերի լվացման, անօրինական գործարքների և շենք-շինությունների անօրինական ձեռքբերման վերաբերյալ»։


Գրառմանը կից Հակոբյանը հրապարակել է դիմումն ու սքրինշոթ: