Քաղաքացիակենտրոն լրատվություն
Politico պարբերականը, հղում անելով եվրոպացի դիվանագետների, հայտնում է, որ Հունգարիան պաշտոնապես բացառել է Ուկրաինային աջակցելու համար եվրոպական պարտատոմսեր թողարկելու հնարավորությունը։ Այս քայլը ԵՄ-ին զրկում է պոտենցիալ «Պլան Բ»-ից, եթե չհաջողվի գտնել Ռուսաստանի սառեցված պետական ակտիվներն օգտագործելու միջոց՝ Կիևին 165 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համար։
Բուդապեշտը մերժել է 90 միլիարդ եվրոյի համատեղ պարտատոմսեր թողարկելու գաղափարը, որոնք ապահովված են ԵՄ-ի յոթնամյա բյուջեով։
Հունգարիայի մերժումը հնչել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերի Բրյուսելում կայանալիք ընթրիքից ընդամենը ժամեր առաջ, որտեղ նախատեսված էր քննարկել վարկը։