Կոչ եմ անում բոլորիս` հարգել 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը, չտրվել որևէ սադրանքի և Գյումրին չդարձնել թատերաբեմ...Պալյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Հարգելի շիրակցիներ, իմ հարազատ գյումրեցիներ, վաղվա սուրբ և անմահ պատարագի հարգելի մասնակիցներ, դեկտեմբերի 7-ը հիշատակի և խոնարհման օր է և ոչ երբեք քաղաքական շահարկումների։ Ու հենց դրա համար, մենք թույլ չենք տալու որևէ մեկին` անկախ քաղաքական և այլ պատկանելությունից, փորձել օգտագործել մեր բոլորի վիշտն ու սուգը։ Ուստի կոչ եմ անում բոլորիս` հարգել 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը, չտրվել որևէ սադրանքի և Գյումրին չդարձնել թատերաբեմ...Եկեք հարգենք մեր վիշտը և աղոթք բարձրացնենք աղետի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար