Ալիևն ընդունել է Իրանի ԱԳՆ ղեկավար Արաղչիի գլխավորած պատվիրակությանը

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։


Նշելով Ադրբեջանի և Իրանի միջև կապերի «երկար պատմությունը»՝ Ալիևը նշել է, որ երկու երկրների հարաբերություններին հատուկ նշանակություն է տալիս այն, որ «մեր ժողովուրդները դարեր շարունակ ապրել են միասին»:


Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկկողմ օրակարգը լայն է և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, և բոլոր հարցերի համար կան կոնկրետ ճանապարհային քարտեզներ։


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արաղչին Ալիևին է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ողջույնները։ Նա ընդգծել է, որ Իրանի նախագահը մեծ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի նախագահին և Ադրբեջանին։