Կոբախիձեն հանձնարարել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի առաջին տարանցումը իրականացնել անվճար

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան Վրաստանի տարածքով վառելիքի տարանցման խնդրանք է ստացել գործընկեր երկրներից։ 


Այս մասին հայտնել է Վրաստանի առաջին ալիքը՝ շեշտելով, որ նախարարությունն այդպիսով արձագանքել է ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Վրաստանի կողմից կիրառվող սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանի Հայաստան Վրաստանի տարածքով վառելիքի մատակարարմանը։ 


Նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։


Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երկաթուղիներ»-ին հանձնարարվել է անվճար իրականացնել այս տարանցումը։ Այս որոշումը պաշտոնապես հաղորդվել է բոլոր համապատասխան կողմերին։


«Վրաստանը միշտ եղել և մնում է ռազմավարական և հուսալի գործընկեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Մենք մշտապես աջակցել ենք խաղաղությանը և տարածաշրջանային համագործակցությանը», - ասված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածած հաղորդագրության մեջ։