«Առաջիկա օրերը կարող են վճռորոշ դառնալ հակամարտության ավարտի համար». եվրոպացի առաջնորդներ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ առաջիկա օրերը կարող են «վճռորոշ» դառնալ Ուկրաինայում հակամարտության ավարտի համար։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Страна.ua» հրատարակությունը։


«Մենք շատ խաղաթղթեր ունենք մեր ձեռքում»,— հայտարարել են եվրոպացի առաջնորդները։


The Independent թերթը նախապես հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին Զելենսկին Լոնդոնում կհանդիպի ոչ միայն Մակրոնի և Մերցի, այլև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։


Բանակցությունների հիմնական թեման լինելու է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կիևի միջև անվտանգության երաշխիքների և խաղաղության նախաձեռնությունների քննարկումը։