Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք Ուկրաինայի կողքին ենք, և եթե պետք է լինի հրադադար, այն պետք է լինի արդար և երկարատև հրադադար», - ասել է Սթարմերը։
Զելենսկին ընդգծել է. «Կան որոշ բաներ, որոնք մենք չենք կարող կառավարել առանց ամերիկացիների, կան բաներ, որոնք մենք չենք կարող կառավարել առանց Եվրոպայի, այդ պատճառով մենք պետք է կարևոր որոշումներ կայացնենք»:
Բրիտանական կառավարության աղբյուրը հայտնել է, որ առաջնորդները կքննարկեն սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը։ Ավելի վաղ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Շվեդիայի առաջնորդները ԵՄ-ին կոչ էին արել օգտագործել սառեցված ակտիվները՝ Ուկրաինային ֆինանսավորում տրամադրելու համար: