Երևանում 17 տարեկան աղջիկներ են ձերբակալվել. նրանց մոտ թմրանյութի 64 փաթեթ է հայտնաբերվել

Երևանում թմրամիջոց իրացնելու կասկածանքով 17 տարեկան աղջիկներ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։


«Իրավապահները դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների»,– ասված է հաղորդագրությունում։


Նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։


Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։


Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։