Դրական լուծման միտում տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին:


Նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հարցը վերջնականապես լուծվի:


«Դրական լուծման միտում ես տեսնում եմ»,- ասել է ԱԺ նախագահը: