«Զելենսկին պետք է իրատես լինի». Թրամփը՝ Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Ուկրաինայում ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է Clash Report-ը։


«Զելենսկին պետք է իրատես լինի։ Ինձ զարմացնում է, որ Ուկրաինայում երկար ժամանակ ընտրություններ չեն անցկացվել: Չէ՞ որ սա ժողովրդավարություն է»,- ասել է Թրամփը։


Նրա խոսքով՝ ուկրաինացիների 82 տոկոսը պահանջում է խաղաղության համաձայնագիր Ռուսաստանի հետ. «Նրանք ցանկանում են, որ ձեռք բերվի համաձայնագիր։ Ես հասկանում եմ դա։ Նրանք ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են կորցնում։ Նրանք ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի»։


ԱՄՆ նախագահը նաև կրկին հայտարարել է, որ ժամանակն է ավարտել պատերազմը Ուկրաինայում։


«Ժամանակն է ավարտել այս պատերազմը, և ես կարծում եմ, որ այն կարող է կարգավորվել։ Բայց տանգո պարելու համար երկուսն են պետք»,- ընդգծել է Թրամփը։