ՏԿԵ նախարարը KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ քննարկել է Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի Հետ։


 

Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և այլ գործընկերներ։

 


Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։


 

Մասնավորապես՝ Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու հարցերը։