Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել է երեք մեքենա․ կա վիրավոր

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 19։10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «33» բենզալցակայանի մոտ, բախվել են «Մերսեդես», «Նիսան» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: