Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հինգշաբթի Եվրամիության կառավարությունները նախաձեռնել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի Եվրոպայում գտնվող ակտիվների երկարաժամկետ սառեցում՝ կիսամյակային քվեարկություններից խուսափելու եւ այդ միջոցներն Ուկրաինայի օգնությանը տրամադրելու համար։
ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն համաձայնեցրել է «122-րդ հոդվածի առաջարկության վերանայված տարբերակը» եւ հաստատել խորհրդի պաշտոնական որոշման գրավոր ընթացակարգի մեկնարկը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Դանիայի նախագահությանը։ 210 միլիարդ եվրոյի անժամկետ սառեցման եւ Ուկրաինային դրա հետագա փոխանցման վերաբերյալ վերջնական պաշտոնական որոշումը, ինչպես սպասվում է, կձեւակերպվի ԵՄ Խորհրդի կողմից ուրբաթ օրը։