Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ

2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:


 

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է:


 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել էր զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: 



Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում էր քննություն: