«Զգալի առաջընթաց է գրանցվել». Ուիթքոֆը՝ Բեռլինում Զելենսկու հետ բանակցությունների մասին

Բեռլինում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններում «զգալի առաջընթաց» է գրանցվել խաղաղության ծրագրի քննարկման գործում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:


Հանդիպմանը, որը տևել է 5 ժամից ավելի, մանրամասն քննարկվել են 20-կետանոց խաղաղության ծրագիրը, տնտեսական ծրագրեր և այլ հարցեր, գրել է Ուիթքոֆը X սոցցանցում։ «Զգալի առաջընթաց է գրանցվել, և նրանք կրկին կհանդիպեն վաղը առավոտյան»,- հայտնել է նա։