«Կքննարկենք Հայաստանում ընտրություններին արտաքին վնասակար ազդեցությանը հակազդելու հարցը». Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը անդրադարձել է Հայաստանում 2026թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին և արտաքին միջամտության կանխմանը:


 

Խոսքը առաջին հերթին Ռուսաստանից սպասվող ռիսկերի մասին է:


 

«Մենք կքննարկենք Հայաստանի հարցը։ Հայաստանում շուտով ընտրություններ են, և տեսնենք՝ ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք խնդրել են նմանատիպ օգնություն՝ հակազդելու համար արտաքին վնասակար ազդեցությանը, ինչպես մենք տրամադրեցինք Մոլդովային...»,- նշել է նա: