Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:


«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգությունից, որը հանգեցրել է բազմաթիվ անմեղ զոհերի։


Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում տուժածների արագ ապաքինման համար»,- գրված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։