Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև «խաղաղության ծրագրի» վերաբերյալ Բեռլինում ընթացող բանակցությունների երկրորդ փուլն ավարտվեց: Բանակցություններին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Դրանք տևել են մոտ երկու ժամ։
Ինչպես
գրում է AFP-ն՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյային, ԱՄՆ-ն,
ինչպես նախկինում, շարունակում է պնդել, որ Դոնբասը հանձնվի Ռուսաստանին՝
խաղաղության դիմաց։
Վաշինգտոնը
ճնշում է գործադրում Կիևի վրա՝ որպես խաղաղության կնքման պայման պահանջելով
տարածքային զիջումներ։ Ուկրաինան հրաժարվում է ընդունել նման առաջարկները։
Հիշեցնենք,
որ բանակցությունների առաջին փուլը սկսվել էր երեկ, որի արդյունքներով, ԱՄՆ
նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի խոսքով, գրանցվել էր «զգալի առաջընթաց»: Դրանք երեկ տևել էին 5
ժամից ավելի: