Լուվրը փակել է իր դռները այցելուների համար. ինչն է պատճառը

Ֆրանսիական Լուվր թանգարանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը անձնակազմի բողոքի ակցիայի պատճառով: Այս մասին գրում է Le Monde-ը՝ հղում անելով արհմիությունների ներկայացուցիչներին։


 

Մի քանի հարյուր աշխատակիցներ ընդհանուր ժողովում միաձայն աջակցել են մեկօրյա գործադուլին, որի պատճառը աշխատանքային պայմանների վատթարացումն էր։ Սակայն աշխատակիցների մի մասը հանդես է եկել հօգուտ ավելի խիստ միջոցների՝ ընդհուպ մինչև անժամկետ բոյկոտը։


 

Թանգարանի աշխատակազմը հաստատել է տեղեկությունը և պաշտոնական հայտարարություն տարածել՝ ներողություն խնդրելով այցելուներից։ Դրանում ընդգծվում է, որ անձնակազմի գործադուլի պատճառով Լուվրի ցուցանմուշներին հասանելիությունը ներկա պահին փակ է։