Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել

Դեկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։20-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Nissan» մակնիշի և 47-ամյա Կամո Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։


Վթարի հետևանքով երկու վարորդներն ու «Opel»-ի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ն․ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։