Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է մերձմոսկովյան Օդինցովո քաղաքում դպրոցականի սպանությունը և Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Fergananews-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը տեղադրվել է Տաջիկստանի ԱԳՆ կայքում։
Գերատեսչությունը
նշել է, որ սպանությունը կատարվել է ազգային ատելության հողի վրա: Հանցագործության
զոհը Քոբիլջոն Ալիևն էր, որը սովորում էր Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային
շրջանի Գորկի-2 գյուղի Ուսպենսկայա միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում: Տղան երկքաղաքացի
էր՝ Տաջիկստանի և Ռուսաստանի:
«Տաջիկստանում
Ռուսաստանի դեսպան Ս. Գրիգորևը կանչվել է Տաջիկստանի ԱԳՆ և նրան հանձնվել է նոտա՝ պահանջով,
որ ռուսական կողմը այդ ողբերգական դեպքի առթիվ անհապաղ, օբյեկտիվ և անաչառ
հետաքննություն անցկացնի և բոլոր ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկի
օրենքի ողջ խստությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Արտաքին
գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհված տղայի ընտանիքին:
Ռուսաստանում Տաջիկստանի դեսպանատանը հանձնարարվել է մշտական կապ պահպանել Քոբիլջոն Ալիևի ընտանիքի ու մտերիմների հետ և հարցը պահել վերահսկողության տակ: