Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Լիբիայի ափերի մոտ ռուսական հետախուզական ռազմանավի և բեռնատար նավի ոչնչացման մասին։
«Ուկրաինայի
զինվորականները յոթ տեղական արտադրության ծովային անօդաչուների օգնությամբ Լիբիայի
ափերի մոտ խորտակել են ռուսական «Մերկուրի» ռազմանավը և խոցել MV ANGARA բեռնատար
նավը»,- հայտնել է Զելենսկին։
Նրա
խոսքով՝ ռազմանավի հետ միասին ոչնչացվել է նաև ռուսական Ka-27 ռազմական ուղղաթիռը։
Ավելի
վաղ «Ալ Ջազիրա»-ի աղբյուրները հայտնել են Լիբիայի Բենգազի նավահանգստում կայանած
ռուսական «Մերկուրի» ռազմանավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի մասին: Զոհվածների
թվում են ռուսներ և լիբիացիներ, հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները՝ առանց
նշելու զոհերի թիվը: Նավը խորտակվել է: