Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացի ընթացքին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի։