Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջան ավելի մեծ ծավալով իտալական ներդրումներ ներգրավելու համար»:
Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին, հաղորդում է ԱՊԱ-ն:
«Խաղաղությունն ընտրություն է, որը ճանապարհ է բացում նոր ներդրումների համար։ Մեզ անհրաժեշտ են երկրներ, որոնք աշխատում են հանուն խաղաղության աշխարհի այս հատվածի բարդ պայմաններում»,- ընդգծել է Տայանին։
Նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը Իտալիայի մտերիմ բարեկամն ու ռազմավարական գործընկերն է։ Նպատակն է ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական կապերը նաև էներգետիկ հատվածից դուրս։