«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ բախմանը»․ ՌԴ պաշտպանության նախարարի կանխատեսումները

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը չորեքշաբթի օրը կայացած ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն նախապատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր բախմանը 2030-ականների սկզբին։


Ըստ նախարարի՝ Արևմուտքի քաղաքականությունը նախադրյալներ է ստեղծում Ուկրաինայում ռազմական գործողությունները 2026 թվականին շարունակելու համար։


ՆԱՏՕ-ն շարունակում է ավելացնել կոալիցիոն ուժերը և նախապատրաստվում է միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը։


Թարմացվել է միջուկային զինամթերքի տեսականին, արդիականացվում են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը։


Պլանավորվում է ներդնել այսպես կոչված «ռազմական Շենգեն»՝ դաշինքի զորքերի տեղաշարժը դեպի արևելյան թև արագացնելու համար։


Բելոուսովն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական անվտանգության սպառնալիքները էապես փոխվել են։ ՌԴ ՊՆ-ն սա դիտարկում է որպես դեպի արևելք ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների համակարգված ընդլայնում։