«Նրանք թքած ունեն՝ Արևելքում ՆԱՏՕ-ի ընդլայնման մեկ ալիքը հետևում է մյուսին». Պուտինը պահանջել է կատարել Մոսկվային տրված խոստումը

Ռուսաստանը պահանջում է կատարել Մոսկվային տրված խոստումները Արևելքում ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում։


«Մենք պարզապես պահանջում ենք կատարել մեզ տրված խոստումները։ Հրապարակայնորեն հայտարարվել է, չէ՞, որ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ոչ մի ընդլայնում չի լինի։ Եվ ի՞նչ։ Նրանք թքած ունեն՝ ընդլայնման մեկ ալիքը մյուսի հետևից։ Մենք որևէ հատուկ բան չենք պահանջում։ Մենք, կրկնում եմ, պահանջում ենք մեզ տրված խոստումները կատարել»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։


Պուտինի խոսքով՝ արևմտյան երկրները ապակառուցողական գործիքներ են օգտագործել Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա ազդելու համար՝ ներսից անկայունացնելով երկրի իրավիճակը։ «Եվրոպական խոճկորները» միացել են ԱՄՆ նախորդ վարչակազմին և հույս ունեն փրկվել մեր երկրի փլատակների վրա, հայտարարել է Պուտինը։