Եվրոպան պետք է դիտարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի ձեռք բերման ջանքերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելի գագաթնաժողովի ավարտին։
«Կամ ներկայիս բանակցությունների միջոցով կհասնենք երկարատև խաղաղության,
կամ մենք կգտնենք եվրոպացիների և Ռուսաստանի միջև երկխոսությունը վերականգնելու միջոցներ՝
Ուկրաինայի հետ թափանցիկության և համագործակցային պայմաններում։ Այդ ժամանակ օգտակար
կլինի կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ»,- լրագրողներին ասել է Մակրոնը (մեջբերել
է Bloomberg-ը)։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ եվրոպացիները, ինչպես և ուկրաինացիները,
շահագրգռված են նման շփումները վերականգնելու համար հարմար հիմք գտնելով։ «Հակառակ
դեպքում մենք սա կքննարկենք մեր միջև, իսկ հետո բանակցողները կգնան ինքնուրույն բանակցելու
ռուսների հետ։ Դա լավագույն տարբերակը չէ»,- բացատրել է նա։