«Ուկրաինային կտրամադրվի 90 մլրդ եվրոյի աջակցություն». Կոշտա

ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնության եկան Կիևին երկու տարվա ընթացքում 90 միլիարդ եվրո ֆինանսավորում տրամադրելու հարցում: Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։


«Մենք համաձայնության ենք հասել։ Որոշում է կայացվել Ուկրաինային 2026-2027 թվականներին տրամադրել 90 միլիարդ եվրոյի աջակցություն»,- գրել է նա։


Կոշտան չի հստակեցրել, թե արդյոք այս որոշման մեջ գործի դրվե՞լ են ռուսական ակտիվները։