Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հարցուպատասխանի միջոցով ամփոփելով տարվա արդյունքները, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է և ցանկանում է խաղաղ ճանապարհով ավարտել ուկրաինական հակամարտությունը՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք նա շարադրել էր 2024 թվականի ամռանը Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Հարցին՝ ինչպե՞ս է Ռուսաստանը հասնելու ռազմական հատուկ գործողության նպատակներին,
Պուտինը պատասխանել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության, բայց Կիևի կողմից չի
տեսնում տարածքային զիջումների գնալու պատրաստակամություն։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականին, երբ «Կիևի ռեժիմը պատերազմ սանձազերծեց
Դոնբասում» բնակչության դեմ, որը «չէր ցանկանում ապրել այդ ճնշման տակ»,
Ռուսաստանը զգուշացրել է, որ ի վերջո կարող է ճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն։ Այդ ժամանակ,
նրա խոսքով, Ուկրաինայի իշխանությունները չցանկացան դուրս բերել իրենց զորքերը,
ապա հրաժարվեցին իրականացնել Ստամբուլյան պայմանավորվածությունները, իսկ այժմ
հրաժարվում են վերջ տալ հակամարտությանը խաղաղ ճանապարհով։ Այնուամենայնիվ, հավելել
է նա, Մոսկվան տեսնում է, զգում է և գիտի «որոշակի ազդանշաններ, այդ թվում՝ Կիևի
ռեժիմի կողմից, որ նրանք պատրաստ են ինչ-որ երկխոսության»։