Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կուրսկի մարզն ազատագրելուց անմիջապես հետո ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի ձեռքը, այսօր ուղիղ գծով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես հենց նոր լսեցի Գլխավոր շտաբի պետի հերթական զեկույցը։ Ընդհանուր առմամբ,
մեր զորքերի կողմից հակառակորդին Կուրսկից վտարելուց անմիջապես հետո ռազմավարական
նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի ձեռքը»,- ասել է
Պուտինը։
«Սա նշանակում է, որ մեր զորքերը առաջ են շարժվում շփման գծի ողջ երկայնքով»,-
նշել է նա։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Կրասնի Լիմանը շուտով կգրավեն, որից
հետո կշարունակեն առաջխաղացումը դեպի Սլավյանսկ։