Ուղիղ գծի ժամանակ Վլադիմիր Պուտինին հարցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի մասին Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ավարտելու շուրջ:
Ամերիկյան
NBC News հեռուստաալիքի թղթակից Քիր Բրենան-Սիմոնսը հարցրել է. «Կհամարե՞ք արդյոք
ձեզ պատասխանատու 2026 թվականին ռուսների և ուկրաինացիների մահվան համար, եթե
մերժեք Թրամփի խաղաղության ծրագիրը»։
«Մենք
մեզ պատասխանատու չենք համարում մարդկանց մահվան համար, քանի որ մենք չենք սկսել
այս պատերազմը։ Այն սկսվել է Ուկրաինայում տեղի ունեցած հակասահմանադրական զինված
հեղաշրջումից հետո»,- ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինի
խոսքով՝ ինքը բարձր է գնահատում Թրամփի խաղաղ նախաձեռնությունները և «գործնականում
համաձայնել է» նրա առաջարկներին Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ, չնայած դա
ենթադրում է «ոչ հասարակ որոշումներ»։
ՌԴ նախագահը
կրկնել է իր նախորդ հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների
և խաղաղ միջոցներով պատերազմի ավարտի։
«Գնդակն
ամբողջությամբ մեր մրցակիցների դաշտում է, այսպես ասենք, և, առաջին հերթին, Կիևի
ռեժիմի պարագլուխների և նրանց, այս դեպքում և ամենից առաջ, եվրոպացի
հովանավորների»,- ասել է Պուտինը։