Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսական ակտիվները բռնագրավելու Եվրամիության փորձերը նույնիսկ գողություն չեն, այլ կողոպուտ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Գողությունը չհամապատասխանող սահմանում է։
Գողությունը ունեցվածքի գաղտնի հափշտակությունն է։ Բայց այստեղ փորձում են դա անել
բացահայտ։ Դա կողոպուտ է»,- ասել է Պուտինը ուղիղ եթերում հարցուպատասխանի
ժամանակ։
Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ ԵՄ
գործողությունները ոչ միայն հարված են նրա հեղինակությանը, այլև խաթարում են
վստահությունը եվրագոտու նկատմամբ։
«Նավթ արտադրող երկրները, որոնք իրենց
փողերը պահում են այնտեղ, ուշադիր հետևում են գործընթացին»,- նկատել է Պուտինը։