Պանդորայի արկղը կամաց-կամաց բացվում է, և ստալինյան ստուկաչների քաղաքական ժառանգորդների մերկացումը սկսված է․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սերժը մոտավորապես ասում է, որ ինչ խնդիր կա, եթե մարդը ԿԳԲ գործակալ լինի, և ավելացնում է, որ ինքը, երբ զբաղեցնում էր մեծ պաշտոններ, երբեք չի հետաքրքրվել, թե ովքեր են եղել գործակալներ, որովհետև դա իրեն չհետաքրքրող բան է եղել։


Նման տեսակ մեկնաբանությունը խոսում է այն մասին, որ 1988 թ-ին այս մարդիկ ոչ թե պայքարել են կոմունիզմի դեմ, անկախություն նվաճելու համար, կամ ազատ ու ժողովրդավար երկիր ստեղծելու համար, այլ ընդամենը Խորհրդային իշխանություններից պահանջել են, որ Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանա Խորհրդային Հայաստանին։ Այսինքն՝ Լենին-պարտիա-Գորբաչով գոռացողներից մեկն էլ Սերժն է եղել, որը ի դեպ ղեկավարում է մի կուսակցություն, որի գաղափարխոսությունը կառուցված է Նժդեհի ուսմունքի վրա, այն Նժդեհի, որին հալածել է այդ նույն խորհրդային ԿԳԲ-ն։


Երկրորդ դիտարկումը այն է, որ ԿԳԲ գործակալության հետ որևէ խնդիր չտեսնող մարդը 1999 թ-ի Հոկտեմբերի 27-ին եղել է ազգային անվտանգության համակարգը ղեկավարող մարդ։


Սա շատ կարևոր դրվակ է, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնք, բնականաբար, երկրի համար ունեցել են քաղաքական լրջագույն հետևանքներ։


Պանդորայի արկղը կամաց-կամաց բացվում է, և ստալինյան ստուկաչների քաղաքական ժառանգորդների մերկացումը սկսված է։