Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ջերմ և անմիջական տեսանյութ է հրապարակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանից։ Նախարարը այս անգամ բակերից մեկում նարդի է խաղացել տեղի բնակիչների հետ։
Արարատ Միրզոյանը հումորով է անդրադարձել խաղի ընթացքին՝ ակնարկելով, որ մրցակցությունը բավականին լարված է եղել։
«Նարդի 2, Աջափնյակում։ Էս մի նարդին էնքան էլ խաղաղ չընթացավ.....Բայց կարևորը խաղաղության պայմաններում»,- գրել է նախարարը