«Հիմա մի բան կասեմ, որն անսպասելի կլինի». Պուտինը` Ուկրաինայի ընտրությունների մասին

Եթե Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, Ռուսաստանը պատրաստ է մտածել քվեարկության օրը հարվածներ հասցնելուց զերծ մնալու մասին։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Հիմա մի բան կասեմ, որն անսպասելի կլինի։ Մենք պատրաստ ենք մտածել Ուկրաինայում ընտրությունների ժամանակ անվտանգություն ապահովելու մասին։ Գոնե դադարեցնել, ձեռնպահ մնալ քվեարկության օրը երկրի խորքին հարվածելուց»,-ասաց Պուտինը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ


Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության տարածքում, տարբեր գնահատականներով, ապրում են Ուկրաինայի 5-10 միլիոն քաղաքացիներ, որոնք ձայնի իրավունք ունեն։ Եվ եթե Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, ՌԴ իշխանությունները կպահանջեն, որ Ռուսաստանում բնակվող այդ քաղաքացիներին ևս քվեարկելու հնարավորություն տրվի։