Պուտինը հայտարարել է, որ իշխանությունները բարձրացրել են հարկերը, որպեսզի հետո ապագայում նվազեցնեն դրանք

Ռուսաստանում Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) բարձրացման նպատակը բյուջեի հավասարակշռության ապահովումն է։ Հարկի ավելացումն այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ կապի» ժամանակ։ Ըստ նրա՝ երկրում հարկերի բարձրացումը ժամանակավոր բնույթ է կրում։ Ապագայում այդ բեռը պետք է նվազի։


«Հարկերի բարձրացումը չպետք է տեղի ունենա միայն թղթի վրա, այն պետք է հանգեցնի Ռուսաստանի բյուջեի եկամուտների ավելացմանը», — պարզաբանել է Պուտինը։


Այժմ իշխանությունների առջև խնդիր է դրված ազատվել ստվերային տնտեսությունից և բացառել հարկերի վճարումից խուսափելը, ընդգծել է նա։


Կենտրոնական բանկում կարծում են, որ ԱԱՀ-ի բարձրացումը կհանգեցնի Ռուսաստանում գների աճին 0,6-0,8 տոկոսային կետով դեկտեմբեր-հունվար ամիսներին, սակայն հետագայում այն կդառնա գնաճը զսպող գործոն։ Հղում անելով հարկի բարձրացման փորձին և այլ երկրների պրակտիկային՝ կարգավորող մարմնում ենթադրել են, որ «բարձրացումը ամբողջությամբ չի արտացոլվի ապրանքների վերջնական գներում» և մասամբ կմարվի արտադրողների և առևտրականների մարժայի (շահույթի) հաշվին։