ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

Օդեսայի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 8 մարդ, շուրջ 3 տասնյակ մարդ է տուժել: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով՝ թիրախում է եղել նավահանգիստներից մեկը, կան ավերածություններ:


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ հանրապետության ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավ են խոցել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։



Գերատեսչությունից միայն հայտնել են, որ գիշերվանից խոցվել է 60-ից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք: Թիրախավորվել են Բելգորոդի, Վորոնեժի, Լիպեցկի և այլ մարզեր: ԱԹՍ-ներ են նկատվել Ազովի և Սև ծովերի տարածքում: