Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գեներալ

Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը: Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։


Shot Telegram-ալիքը հայտնել է, որ Յասենևայա փողոցում մեքենայի պայթյունի պատճառը, նախնական տեղեկություններով, եղել է ինքնաշեն պայթուցիկ սարքը։ Վարկածներից մեկի համաձայն՝ այն պայթել է մի քանի վայրկյան անց այն բանից, երբ Kia Sorento-ն սկսել է շարժվել: Baza-ի տեղեկություններով՝ մեքենան հասցրել է անցնել մի քանի մետր։ Բեկորները վնասել են ավտոմեքենայի կողքին եղած առնվազն յոթ մեքենա։


1990-ականներին և 2000-ականների սկզբին 55-ամյա Սարվարովը մասնակցել է օսեթ-ինգուշական հակամարտությանը և Չեչնիայի պատերազմին, 2015-2016 թվականներին՝ Սիրիայում ռուսական բանակի ռազմական գործողություններին։


Հարուցվել է քրեական գործ սպանության, որը կատարվել է ընդհանուր վտանգավորության միջոցով, և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության հոդվածովներով։


«Հետաքննությունը դիտարկում է տարբեր վարկածներ։ Դրանցից մեկը կապված է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հանցագործության կազմակերպման հետ»,- ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։


Գեներալ Սարվարովի մահվան վերաբերյալ ուկրաինական կողմն առայժմ մեկնաբանություն չի արել։